Աշխարհ

23.09.2016 09:54


Ղազախստանի նախագահն Ադրբեջան կայցելի

Ղազախստանի նախագահն Ադրբեջան կայցելի

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 12-ին կայցելի Ադրբեջան։ «contact.az»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը տնտեսական համագործակցության 13-րդ ղազախա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Անհամբերությամբ սպասում ենք Նուրսուլթան Նազարբաևի այցին: Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև եղբայրական հարաբերությունները երկու սյուներ են, որոնց վրա են հիմնված երկու անկախ պետությունների բոլոր քաղաքական, տնտեսական, բարեկամական կապերը»,- ասել է Ալիևը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նազարբաևի օրակարգում 2016–ին այց է նախանշված նաև Հայաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը