Կառավարության անդամներ են փոխվում, Կառավարության կառուցվածքն է փոփոխվում, Հանրապետության հրապարակ թիվ մեկ հասցեում փոթորկուն գործընթացներ են տեղի ունենում:
Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո եւ նրա ցուցումով Կարեն Կարապետյանը Կառավարությունը տակնուվրա է անում կամ գլխիվայր է շուռ տալիս: Նորանշանակ վարչապետի եռանդն ու «կտրուկ որոշումները» զարմացնում են շատերին:
Նախարարական աթոռներին հրաժեշտ են տալիս «հները», եւ այդ աթոռները զբաղեցնում են «նորերը»: Տարբեր գերատեսչություններ վերանվանվում են՝ դառնալով գերգերատեսչություններ: Վերանվանումների շարքում շատ խորհրդանշական է Էկոնոմիկայի նախարարության վերանվանման մասին որոշումը: Այն կվերանվանվի Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Այսինքն՝ «էկոնոմիկա» բառը դեն է նետվում: Եթե երկրի տնտեսությունը գրեթե ոչնչացված է, ապա ի՞նչ իմաստ ունի պահպանել «էկոնոմիկա» բառը: Իսկապես, իրականությանը համահունչ է այդ նախարարության վերանվանումը: 8 տարում Սերժ Սարգսյանին հաջողվեց թաղել տնտեսությունը, եւ հիմա այլեւս իմաստ չունի թեկուզ բառով հիշեցնել տնտեսության մասին:
Դե, իսկ ներդրումների մասով կարելի է ընդամենը նկատել, որ նախարարության ճակատին գրելով այդ բառը՝ օտարերկրյա ներդրողները, որ տարիներ առաջ փախել են Հայաստանից, հազիվ թե հետ վերադառնան, կամ նոր ներդրողներ հայտնվեն: Եթե երկրում ներդրումային մթնոլորտը բարենպաստ չէ, ապա նախարարության վերանվանումը չի կարող գայթակղիչ լինել որեւէ ներդրողի համար:
Այլ նախարարությունների էլ տարբեր ոլորտներ են կցվում կամ հանվում, եւ այսպես շարունակ:
Սերժ Սարգսյանին առայժմ հաջողվում է նման շոուներով զբաղեցնել հանրությանը՝ կարծելով, թե այդ «դիտարժան տեսարանները» հետաքրքրությունը չեն կորցնի, եւ ՀՀ քաղաքացիները կմոռանան երկրում կուտակված հիմնախնդիրների մասին: Եվ ամենակարեւորը՝ անցած տարիներին իր կողմից թույլ տրված սխալների եւ բացթողումների մասին: Այն անգործության մասին, ինչը երկիրը հասցրել է ճգնաժամային իրավիճակի:
Ի՞նչ օգուտ այս ամենից, երբ «բարեփոխված» Կառավարությունը դարձյալ գործելու է Սերժ Սարգսյանի սահմանած խաղի կանոններով: Ո՞վ է հավատում, թե նոր Կառավարությունը ինչ-որ բան կարող է փոխել երկրում: Լավ, այս շոուն էլ մի օր կավարտվի, իսկ հետո ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը:
«Արդյունավետ կառավարում» շոուն շարունակվում է

Կիմա Եղիազարյան