Քաղաքական

22.09.2016 22:14


Ջեյմս Ուորլիք․ «Սպասում ենք ԼՂ հակամարտության առանցքային հարցերի շուրջ առաջխաղացմանը»

Ջեյմս Ուորլիք․ «Սպասում ենք ԼՂ հակամարտության առանցքային հարցերի շուրջ առաջխաղացմանը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կգրանցվի: Այս մասին նա ասել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպելուց հետո:

Թվիթերյան իր էջում նա գրել է․ «Նյու Յորքում եզրափակվել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումները` ուղղված ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Անհամբեր սպասում ենք առանցքային հարցերի շուրջ առաջընթաց գրանցելուն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը