Կապանի քաղաքապետի ընտրությունները չափազանց թեժ են լինելու, կամ հանքի մեջ «սյունյաց ծուռ» մի՛ փնտրեք
Կյանքում ամենադժվարը ճիշտ որոշումներ կայացնելն է: Դա անելու թերևս մեկ բանաձև կա. սիրտդ, միտքդ ու հոգիդ միասին «այո» պիտի ասեն: Հենց սրա համար շատերը որոշումներ չեն կայացնում. սռու խոտի պես պառկում են օրվա քամու ուղղությամբ:
2012 թ. Կապանի քաղաքապետի ընտրություններին այդ ժամանակ գործող դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանն երբ ամենավերջին պահին ինքնաբացարկ հայտնեց, դա, միանշանակ, ճիշտ որոշում չէր, քանի որ հազարավոր կապանցիների հուսախաբ արեց: Նա ճնշումների ենթարկվեց. հատկապես Լիսկայի կողմից:
Ընտրությունների մասնակցելն, ընդհանրապես, «խաշ ուտել» չէ և քաղաքական գործիչն «ամեն փռշտոցից գրիպ չպիտի ընկնի». այլապես տանը պիտի նստի ու հեռուստացույց դիտի:
Ուշագրավ է, որ 2012-ին ոչ միայն Դաշնակցությունը, այլ նաև իրավապահ մարմինները ոչինչ չարեցին այս ճնշումների կապակցությամբ, որը կրկին հաստատեց, որ Սյունիքում անկախ դատաիրավական համակարգ դեռ չկա: Դաշնակցության պարզաբանումներն առ այն, որ «Արթուր Աթայանը 2012-ին ինքնաառաջադրվել էր», կամ որ ինքր «որոշեց ընդհանուր մթնոլորտը չշիկացնել» սոսկ պարզունակ պատասխաններ են՝ հատկապես քաղաքագիտության տեսանկյունից:
Դեռ ավելին՝ ընտրությունների ժամանակ քրեական գործ հարուցվեց հենց Արթուր Աթայանի հանդեպ և ընտրություններից հետո՝ 2012 թ. դեկտեմբերին կայացված դատարանի վճռով, նա 2 տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Վերջերս syunikonline.am կայքին տված հարցազրույցում էլ Արթուր Աթայանը չցանկացավ մանրամասն խոսել սրա մասին, որից հետո կրկին նույն լեգիտիմ հարցն է գլուխ բարձրացնում. արդյո՞ք այդ ժամանակ հնարավոր կլիներ այդպիսի գործ «սարքել» Արթուր Աթայանի վրա, եթե նա իսկապես անմեղ լիներ:
Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) մասնավոր ձեռնարկությունը վաղուց պետության մեջ պետություն է դարձել: «Փողն իրենք են տալիս, իրենք էլ որոշում են Կապանի ու Քաջարանի քաղաքապետների «պարի եղանակը»»: Երևանում ծնված ԶՊՄԿ վարչական տնօրեն Վահե Հակոբյանը նույնիսկ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմն էլ, օրինակ, իրենցն է:
2012 թ. օգոստոսի 20-ին՝ Կապանի քաղաքապետի ընտրությունների նախօրյակին տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ, Լիսկան հետևյալն ասաց.
«Ես պաշտպանելու եմ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Եվ իր թեկնածությունն այնքան էր ընդունելի, որ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համար էլ դա ընդունելի դարձավ ու երկուսով միասին պաշտպանելու ենք Աշոտ Հայրապետյանին: Այս միասնական գործունեության արդյունքում շահելու ա Կապանը և Սյունիքը...Մեկ տարի հետո մենք ունենալու ենք լրիվ ուրիշ Կապան»:
Նույն հարցազրույցի ժամանակ ԶՊՄԿ (արդեն նախկին) տնօրեն Մաքսիմ Հակոբյանն էլ հետևյալն ասաց.
«Դուք լավ գիտեք, որ Արթուր Աթայանին նախորդ (2008 թ.-հեղ.) ընտրության ժամանակ աջակցել եմ: Այսօր իշխող կուսակցությունը դա ՀՀԿ-ն է...Դրա համար ես գտնում եմ, որ պետք է աջակցենք ՀՀԿ-ին»:
Սրանով ամեն ինչ է արդեն ասված. ԶՊՄԿ-ի «կարծիքը» պիտի «հաշվի առնվի» ոչ միայն Քաջարանի, այլ նաև Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Պատճառը շատ պարզ է. ԶՊՄԿ-ի «պոչը տրորող» չպիտի լինի: Իսկ ԶՊՄԿ-ի «պոչը» բավականին կասկածելի ու վտանգավոր է «շարժվում»:
Կապանից ընդամենը 14 կմ հյուսիս գտնվող մահաբեր ու դեռ մեծացող Արծվանիկի պոչամբարը, որը պատկանում է ԶՊՄԿ-ին, սխալ է կառուցված: Այս պոչամբարն այնքան հսկա է, որ աշխարհի ամենամեծն է համարվում: Քաղաքակիրթ ազգն այսպիսի պոչամբար չի կարող հանդուրժել: Իրեն հարգող ազգը չի կարող հանդուրժել, որ փոքրիկ-չքնաղ Սյունիքում ԶՊՄԿ-ն տարեկան 22 մլն. ՏՈՆՆԱ հանքաքար արտադրի:
«Ալյոտիգ» ՍՊԸ-ին պիտի հանձնվեր Սյունիքում գտնվող 3 մեծ պոչամբարների պարունակությունը վերամշակման համար՝ 2015թ. ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքով: Բայց՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու դիմումով վերջերս դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0022/04/15-ով: Ահա նորից՝ նույն կերպ:
2012 թ.-ին Կապանի քաղաքապետ դարձավ միակ թեկնածու մնացած և Լիսկայի ու Մաքսիմի «մարդը»՝ ռուսական կրթություն ստացած ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը. քաղաքականապես բավականին անփորձ ու պասիվ մի մարդ, որը նույնիսկ 70-80 տարեկան կապանցիների հետ է «դու»-ով խոսում:
Քաղաքապետ լինելու իր տարիներին (2012-2016 թթ.) Կապանում էական ու համակարգային ոչինչ չփոխվեց, ինչպես որ դաշնակցական Արթուր Աթայանի քաղաքապետ եղած տարիներին (2008-2012 թթ.) Կապանում էական ու համակարգային ոչինչ չփոխվեց:
Այդ տարիներին Արթուր Աթայանը մի նվաճում,այնուամենայնիվ, ունեցավ. ավարտին հասցրեց Կապանի կենտրոնում իր 3-հարկանի վիլայի կառուցումը՝ 4 կողմից շրջապատված մինչև 10 մետր բարձրությամբ պարիսպներով: Երբ Կապանում սեփական աչքերով տեսա սա, ոչ միայն ապշեցի,այլ նաև ակամայից մտածեցի՝ այս մարդուն որտեղի՞ց այսքան փող. կամ ի՞նչու և ումի՞ց է այսպես պաշտպանվում նա:
Հետո պարզվեց, որ Արթուր Աթայանի բիզնեսը դեռ այն գլխից էր «համագործակցում» ԶՊՄԿ-ի հետ: Մաքսիմ Հակոբյանը Արթուր Աթայանին իր «սիրուն աչքերի» համար չէր քաղաքապետ ցանկանում դարձնել:
Հետագայում Արթուր Աթայանը Կապանում էլի սեփական բիզնեսներ բացեց:
Կապանում էլ բիզնեսային օբյեկտներ բացում են հիմնականում (կամ բացառապես) նախկին ու ներկա պաշտոնյաներն ու իրենց հարազատները, կամ դրսում շատ փող աշխատած եզակի մարդիկ: Կապանի նախորդ քաղաքապետներն էլ նույն շարքից են: Քաղաքում միջին դասակարգ չկա ու չի ձևավորվում. արդար մրցակցություն ու հավասար պայմաններ չկան: Մե՛կ կուսակցական համակարգում տնտեսություն չի զարգանում: Քաղաքը 2 մասի է բաժանված՝ հարուստների փոքր խումբ… ու օրվա հաց հայթայթողների բանակ:
Կապանում աղքատության դեմ պայքարելու միայն մեկ ձև է թերևս մնում. կապանցիներին ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ խթանել՝ փոքր ու փոքր-միջին բիզնեսներ բացելու համար: Այսինքն՝ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ վարկեր (անտոկոս կամ 1-3%-ով), որի գարանտ (գոնե մասնակի) կլինի հենց պետությունը: Սրա համար պետակա՛ն հատուկ բանկ պիտի ստեղծվի:
Կապանում ու Կապանի շուրջ այդքա՛ն հանքեր են օր ու գիշեր աշխատում,բայց շարքային կապանցին ամենաանհրաժեշտ գնումները դեռ պարտքով է կատարում: Մի բան սարսափելի կերպով սխալ ու անարդար է:
Կապանը զարգանալու է միայն այն ժամանակ,երբ այդ հանքերի գոնե մի մասի սեփականատեր կդառնա Կապանի քաղաքապետարանը. այսինքն՝ համայնքը: Կամ հանքերի եկամուտների առնվազն 5 %-ը կվճարվի քաղաքի բյուջե՝ ինչպես շատ երկրներում է: Սա անելու համար Կապանին պետք է անկախ և «դուխով» քաղաքապետ (ու ավագանի), որ չգան ու էլի շարունակեն վիզները ծռած փող մուրալ հանքերի օտար տերերից ու շարունակեն թույլ տալ,որ Սյունիքը ենթարկվի հանքային տեռորիզմի: Այսինքն՝ Կապանի հաջորդ ավագանին (քաղաքապե՛տի գլխավորությամբ) բանակցություններ պիտի սկսի ԶՊՄԿ-ի և մյուս հանքային ձեռնարկությունների հետ՝ սա իրականացնելու համար: Կապանի հաջորդ ավագանին (էլի քաղաքապետի գլխավորությամբ) ճնշում պիտի գործադրի նաև ՀՀ կառավարության վրա՝ նույն նպատակին հասնելու համար:
Կապանում էլ դեռ մտածում են, թե քաղաքապետի (կամ ավագանու) հիմնական ֆունկցիան ճանապարհ ու կտուր վերանորոգելն է, կամ քաղաքացիների դիմումներին պատասխանելը: Ավագանու ու հատկապես քաղաքապետի հիմնական ֆունկցիան քաղաքակա՛ն ու համակարգայի՛ն լուծումներ գտնելն է՝ քաղաքի խնդիրների լուծման ու քաղաքը զարգացնելու համար:
Հայաստանում մարզերը (նաև օրենսդրորեն) այնքան արհամարված են,որ նույնիսկ «մարզի մայրաքաղաք» բառի փոխարեն «մարզկենտրոն» բառն է օգտագործվում :
Մարզի ներքաղաքական կյանքում մարզերն ինչպե՞ս կարող են ասելիք ունենալ, երբ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի անդեմոկրատական հոդված 5 (1)-ը պարզապես թույլ չի տալիս տեղական անկախ կուսակցությունների ստեղծում: Ամեն ինչ Երևանից պիտի կառավարվի: Սրա ցայտուն օրինակներից մեկն էլ այն է,որ Կապանում համարյա ամեն հաստատություն երևանյան մասնաճյուղ է: Եթե սրան գումարենք այն, որ մարզպետը չի ընտրվում ու չկա ժողովրդի կողմից ընտրվող «Մարզային Ժողով», ապա պարզ է դառնում, թե մարզերն այսօր ինչու են քաղաքականապես մեռած: Քաղաքականապես մեռած մարզում տնտեսություն հնարավոր չէ զարգացնել:
Հայաստանում բացակա է ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ մտածելակերպն ու կառավարման համակարգը (team work), առանց որի Հայաստանը չի զարգանալու: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը՝ ա) դառնա ֆեդերատիվ հանրապետություն (Արցախը ներառյալ), բ) ժողովրդի կողմից ընտրովի «Մարզային Ժողով» ստեղծվի, որը կկարգավորի մարզի բոլոր ներքին խնդիրները, և գ) անցում կկատարվի երկպալատ պառլամենտի, որի վերին պալատում կնստեն «Մարզային Ժողովների» պատգամավորները:
Մարզերի թիվը պիտի հասցնել 6 (Արարատ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արցախ և Սյունիք՝ գումարած Երևան) ու մարզերը պիտի ունենան սեփական ավտոնոմ բյուջե: Կապանը պիտի դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք և/կամ ազատ առևտրի գոտի՝ որպես ստրատեգիական հարավում կարևոր ամրոց:
Պիտի վերացնել նաև «փոխմարզպետի» պաշտոնը կամ այն հասցնել առավելագույնը մեկի: Մարզպետն այսօրը 4 փոխմարզպետ ունի. այդ ի՞նչ են այդքան անում: Ամեն փոխմարզպետ բարձր աշխատավարձ ու ծառայողական մեքենա ունի: Ավելի արդյունավետ չէ՞ այդ փողը ծախսել բանակի կամ համայնքի խնդիրների վրա:
ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը,Կապանի քաղաքապետ եղած տարիներին (2012-2016 թթ.), թերևս մեկ «մեծ գործ» արեց. 2013 թ. մայիսին Կապանի քաղաքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջև պայմանագիր կնքվեց, ըստ որի՝ 25 ՏԱՐՈՎ՝ Կապանի կենտրոնական Նժդեհի անվան հրապարակը (մոտ 2600 քառ. մետր տարածք) հանձնվեց ԶՊՄԿ-ին՝ «բարեկարգման ու կառուցապատման նպատակով»: Բայց այդ ո՞ր երկրներում են քաղաքի հրապարակներ «հանձնվում» մասնավոր ձեռնարկությունների՝ հարցնում եմ ձե՛զ:
2013 թ. Կապանում բազմաբնակարան շենք կառուցված պիտի լիներ՝ երիտասարդ ընտանիքների համար:Մեկնարկին նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ներկա: Հիմնովին քանդեցին քաղաքի «Փռի լիճ» կոչված գեղեցիկ հանգստյան գոտին ու… ոչ մի շենք այդպես էլ չկառուցեցին: Քանդելուց հետո միայն տեսան, որ այդ գրունտի վրա շենք հնարավոր չէ կառուցել: Հետո պարզվեց,որ թղթերն էլ «կարգին չէին»: Բայց ինչպե՞ս կարելի է այդպիսի մեծ շինարարություն թույլատրել՝ առանց օրինական թղթերի ու հողի գրունտի նախնական ուսումնասիրության:
Ապշեցնող է, որ սրա համար ոչ ոք այդպես էլ չպատժվեց. ո՛չ Կապանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյանները, և ո՛չ էլ ծրագրի հեղինակը՝ Սպորտի ու Երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը (ով ծնունդով կապանցի է):
Կապանում խիստ վտանգավոր է ծորակից ջուր խմելը. ծորակից ամեն ինչ է գալիս, բացի... ջրից: Սա Կապանի ներկա քաղաքապետի մյուս «նվերն» է կապանցիներին. ջրամատակարարման համակարգը (էլի 25 ՏԱՐՈՎ) հանձնեցին «պրոֆեսիոնալ» «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին ու 90-ականները վերադարձան Կապան: Ամբողջ թաղամասեր նորից օրական 1-2 ժամ ջուր ունեն: Դույլերով ջուր կրող կանայք կրկին հայտնվեցին փողոցներում:
«25»-ը կախարդական է այսօրվա Կապանում: Քաղաքակիրթ երկրներում առավելագույնը գոնե 5 տարով են նման գործարքներ կնքում:
Սա դեռ բոլորը չէ. Կապանի ավագանին 2016 թ.-ին համայնքի սեփականություն հանդիսացող ջրամատակարարման-ջրահեռացման համակարգերը և օրվա կարգավորման ջրամբարները սեփականության իրավունքով անհատույց հանձնեց «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը: Անգամ եթե կառավարությունն է այսօր վերջինիս 100% բաժնետերը, չէ՞ որ վաղը դա կարող է փոխվել ու բաժնետոմսերը կարող են վաճառել մի օտարի կամ օլիգարխի: Ի՞նչու Կապանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատու՛յց պիտի հանձնվի փակ բաժնետիրական մի ընկերության: Դրանից Կապանի խմելու ջրի որակը լավացա՞վ:
Կապանում էլ պրոբլեմների խորքային պատճառն այն է,որ համարյա ամեն ինչ հանձնված է մասնավորին: Կապանցիները պիտի պահանջեն,որ քաղաքապետն ու ավագանին ՊԵՏԱԿԱՆ ծառայություններ ու ձեռնարկություններ ստեղծել ձգտեն, որի սեփականատեր կլինի համայնքը: «Փող չլինելը» քաղաքացու պրոբլեմը չէ:
ԶՊՄԿ-ին «հանձնված» հրապարակում վերջերս կառուցված գունավոր շատրվաններին նայելով կապանցիների ստամոքսը չի լցվելու:
Կապանի ներկա ավագանու անդամներն այնքան պասիվ ու անփորձ են, որ նույնիսկ Լիսկան էր իրենց հեգնում,ասելով,որ՝ ձեռքներն արդեն վեր բարձրացրած են ներս մտնում: Այսինքն՝ ամեն ինչի սուսուփուս «կողմ» են քվեարկում:
Կապանի քաղաքապետին կից «Երիտասարդական խորհուրդը» նույն պատմությունն է: Նրանք այդպես էլ չբացատրեցին հանրությանը, թե ինչ նպատակով են քաղաքապետին «կից»:
Չզարմանաք, բայց Կապան քաղաքի մի ամբողջ թաղամաս դեռ «Լեն. հանքեր» (= լենինյան հանքեր) է կոչվում, իսկ այնտեղ գտնվող ահռե՛լի (ու արդեն չգործող) բաց հանքն իսկապես սարսափ է: Այդ թաղամասը պատերազմի գոտու է հիշեցնում՝ փլված շենքերով, հսկայածավալ հանքակույտերով ու անանցանելի ճանապարհներով:
Կապանի բազմաթիվ բազմաբնակարան շենքերի հատկապես տանիքներն էլ նույն վիճակում են: Կապանի քաղաքապետի օգնականն ասում է, որ «դա համայնքի խնդիրը չէ, այլ համատիրություններինը»: Բայց չէ՞ որ այդ տանիքները նման վիճակում են եղել ՆԱԽՔԱՆ համատիրություններին անցնելը: Սա պրոբլեմները համատիրությունների վրա «քցել» չէ՞:
Քաղաքի բավականին մի զգալի մաս այսօր քայքայված վիճակում է ու աղբի մեջ կորած. և սա տխուր է: «Փող չկա»-ն դարձել է պաշտոնյաների «բերանի ծամոնը»: Եթե փող չեք կարողանում գտնել քաղաքի խնդիրները լուծելու համար, ապա բարի եղեք հեռանալ ձեր աթոռներից:
Եվ ինչպե՞ս կարող է փող մնալ, եթե քաղաքապետարանի բյուջեից 84 %-ը գնում է աշխատավարձներին: Ցանկացած պետական բյուջեից 55% -ից ավելին եթե գնում է աշխատավարձներին, ապա դա միանշանակ պետական կոռուպցիոն ռիսկ է:
Կապանի քաղաքապետը/ավագանին ի՞նչու որոշում չեն կայացնում, որ, օրինակ, քաղաքի բնակելի շենքերի բալկոններն ու ծածկապատշգամբները ներկվեն մեկ գույնով՝ օրինակ սպիտակ: Դա էլ է՞ «փողի հարց»: Մի՞թե դա տեսարան է: Կամ շենքից-շենք լվացքի երկար թառերը: Շենքերին կպցված մեծացրած բալկոնները կամ: Դրանք օրինակա՞ն են: «Երկրաշարժ» բառի մասին դուք լսե՞լ եք: Կամ ի՞նչու բնակիչների գազի հաշվիչները ներսում չեն՝ ինչպես քաղաքակիրթ երկրներում է:
Այս ամբողջ տարիների ընթացքում Կապանի ո՛չ նախորդ ու ներկա քաղաքապետը, ո՛չ նախորդ ու ներկա փոխքաղաքապետը և ո՛չ էլ նախորդ ու ներկա ավագանին մի անգամ պաշտոնական հայտարարություն կամ որոշում չկայացրեց առ այն,որ Կապան քաղաքի անմիջական գլխավերևում սխա՛լ կառուցված ու մահաբեր ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՄԲԱՐ կա: «Դանդի Փրեշս Մեթալզ Կապան» հանքային ձեռնարկությունը պոչամբարը սխալ կառուցեց ու հիմա Կապանի ոսկու հանքի լիցենզիան վաճառել են ռուսական «Polymetal»-ին: Ժողովրդի լեզվով ասած՝ Դանդին «թռա՞վ»: Այդ պոչամբարը (երկարաժամկետ) կառավարելու համար հսկայական գումարներ են պետք : Ո՞վ է դա վճարելու: «Դանդիի» տնօրեն Հրաչ Ջաբրայանին քաղաքի «բարերար» անվանելուց առաջ դուք սա ձեզ (կամ իրեն) չե՞ք հարցնում: Ի՞նչու իրավական գործ չի սկսված՝ պոչամբարի սխալ կառուցված լինելու փաստի առթիվ:
Կապանի քաղաքապետները (հատկապես ներկան) ինձ ավելի շատ հանքայի՛ն ձեռնարկությունների աշխատակիցների են հիշեցնում , քան կապանցիների շահերը պաշտպանողների:
Այս տարվա հոկտեմբերի 2-ին Կապանում կրկին քաղաքապետի (և ավագանու) ընտրություններ են: Այն բավականին թեժ է լինելու, որովհետև այս անգամ ՀՀԿ-ՅՀԴ քաղաքական թատրոնին խանգարող գործոն կա. 3-րդ թեկնածուն՝ Արթուր Մարտիրոսյանը, որն ինձ վրա ազնիվ մարդու տպավորություն թողեց:
ՀՀԿ-ի կողմից կրկին քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, իսկ Դաշնակցության կողմից՝ նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը: Երրորդ թեկնածուն, ինչպես նշեցի, ինքնաառաջադրված Արթուր Մարտիրոսյանն է, ով ԲՀԿ անդամ է, տարբեր զինվորական մեդալների արժանացած ազատամարտիկ-գնդապետ և Կապանի զորամասի նախկին հրամանատար։
Ես չեմ հավատում, որ այս անգամ էլ է Արթուր Աթայանը Լիսկայի կողմից ճնշումների ենթարկվում, ինչպես ոմանք հայտարարում են: Ներկայումս դա պարզապես քարոզչական հնարք է՝ Արթուր Աթայանին «քաջ» ցույց տալու համար: Լիսկան այսօր հայ ժողովրդի կողմից չսիրված թիվ մեկ անձն է, իսկ Ավետիք Բուդաղյանի (ազգը ցնցած) սպանությունից հետո նա այլևս քաղաքական դիակ է: Լիսկայն այսօր և ո՛չ մի քաղաքական գործչի վրա էական ճնշում չի կարող այլևս գործադրել:
ՅՀԴ-ն և ՀՀԿ-ն այսօր «նույն կտավի» մասեր են՝ նույն կառավարության մեջ: ՀՀԿ/ՅՀԴ-ից Կապանը ո՛չ մի էական օգուտ չի ստանալու: ՅՀԴ-ն այսօր, ժողովրդի լեզվով ասած, ՀՀԿ-ի «դհոլն» է և պարտավոր է «համագործակցել» ՀՀԿ-ի հետ՝ 2017-ին էլ ԱԺ-ում մնալու համար: ՀՀԿ-ին նույնիսկ ձեռք է տալիս, որ որոշ համայնքներում դաշնակցականներ հաղթեն, որպեսզի հհկ-ն ասի, որ «միշտ չէ, որ իրենք են հաղթում»: Հատկապես «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո ու 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սա կարևոր է ՀՀԿ-ի համար:
ԶՊՄԿ-ն այս անգամ էլ է խառնվել Կապանի քաղաքապետի ընտրություններին: Սեպտեմբերի 14-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանի նախընտրական հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վահե Հակոբյանը և կապանցիներին՝ ԶՊՄԿ ղեկավարության անունից, հորդորեց «ակտիվորեն մասնակցել հոկտեմբերի 2-ի քվեարկությանը ու կատարել գիտակցված ու պատասխանատու ընտրություն» ու խոստացավ «ավելի արդյունավետ ու ընդլայնված համագործակցություն Աշոտ Հայրապետյանի հետ՝ վերջինիս վերընտրվելու դեպքում »: Սա, առանց կասկածի, կրկին անթույլատրե՛լի միջամտություն է Հայաստանի ներպետական գործերին՝ օտար մասնավոր ձեռնարկության կողմից: Եթե Սյունիքում անկախ դատաիրավական համակարգ կա, ապա գործ պիտի հարուցվի ԶՊՄԿ-ի ղեկավարության հանդեպ՝ սույնի կապակցությամբ:
Կապանին ՆՈՐ քաղաքապետ է պետք՝ «սյունյաց ծուռ» տեսակից, որը կգա, կհանի «թուր կեծակին», կպայքարի «հանքային վիշապների» դեմ ու «կապանցիներին կազատագրի»: Այդ «սյունյաց ծուռը» հանքից չէ, որ դուրս է գալու, քանի որ հանքում «սյունյաց ծուռ» չկա:
Ապագայի արմատներն անցյալում են: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կվերաբերեն ձեզ ապագայում, ապա նայեք, թե ինչպես վերաբերեցին ձեզ անցյալում:
Դու միգուցե և սիրում ես Կապանը: Բայց արդյոք Կապանը սիրո՞ւմ է քեզ ու հպա՞րտ է քեզանով: Յուրաքանչյուր կապանցի իր հոգու խորքում ազնվորեն այս հարցին պիտի պատասխանի, եթե Կապանի ապագայի համար ցավում է:
Անշուշտ, կապանաբնակները պիտի ընտրեն Կապանի քաղաքապետին: Ես ոչ մեկի անձի դեմ ոչինչ չունեմ, բայց Արթուր Աթայանին ու հատկապես Աշոտ Հայրապետյանին շատ եմ ցանկանում հարցնել հետևյալը՝ նորից քաղաքապետ եք ցանկանում դառնալ, որ ի՞նչ անեք:

Վարազ Սյունի
Ամստերդամ, 19.09.2016