Պավլիկ Մանուկյանը տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր Էրեբունի բժշկական կենտրոնից տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Լրագրողի հարցին՝ ինչպես է իրեն զգում, Մանուկյանը պատասխանել է՝ «Գերազանց, մարտական լիցքավորված»։
Հիշեցնենք՝ Պավլիկ Մանուկյանը հիվանդանոց էր տեղափոխվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով։
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում՝ 3-8 տարվա ազատազրկում: