Լրահոս

18.12.2009 17:00

Սուրեն Սուրենյանց. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն նպաստելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»

Սուրեն Սուրենյանց. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն նպաստելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2009-ը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարվա գլխավոր և դրական իրադարձությունն է։

-Անկախ հայ-թուրքական արձանագրությունների  հանդեպ  հնչած քննադատություններից՝ ես դրական եմ համարում հայ-թուրքական  գործընթացի ընթացքը, արձանագրությունների ստորագրումը։ Ես կարծում եմ, որ  անկախ որոշակի պրոբլեմներից և թերություններից՝  հայ-թուրքական հարաբերությունները նպաստելու են  տարածաշրջանային համագործակցության և անվտանգության միասնական  համակարգի կայացմանը,-նշել է նա։

Սուրեն Սուրենյանցը վստահեցրել է, որ հունվար-փետրվար ամիսներին թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում արձանագրությունները վավերացվելու են։ Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը փոխկապակցված են, որովհետև երկուսն էլ վերաբերում են ռեգիոնալ համագործակցության և անվտանգության խնդիրներին։

-Եվ շատ էլ բնական է, որ այդ խնդիրները փոխկապակցված են, և դրանից վախենալ բացարձակապես պետք չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն նպաստելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետև Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունեցող Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դիրքորոշում կունենա Ղարաբաղի կարգավորման գործընթացում, քան այն Թուրքիան, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ,-նշել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից որոշ ժամանակ անց Հայաստանի ևԱդրբեջանի միջև մադրիդյան սկզբունքների հիման վրա կստորագրվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագիր, «որի մեջ նա ոչ մի դժբախտություն չի տեսնում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։