Քաղաքական

22.09.2016 15:57


Դատարանը մերժեց գրավի դիմաց Խանդոյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց գրավի դիմաց Խանդոյանին ազատ արձակելու միջնորդությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) կալանքի տակ կմնա ևս երկու ամիս. Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

–Դատարանը վճիռը հրապարակեց առանց մեր և քննիչի ներկայության: Ես հայտարարեցի, որ դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ նոտարի դեր է կատարում և միայն կնիք է դնում միայն,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք՝ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այս խորագրի վերջին նյութերը