Քաղաքական

22.09.2016 15:40


Գեղամ Նազարյան. «Գյումրեցիները պետք է դուրս գան փողոց և իրենց վճռական «ոչ»–ը ասեն այդ մթնոլորտին»

Գեղամ Նազարյան. «Գյումրեցիները պետք է դուրս գան փողոց և իրենց վճռական «ոչ»–ը ասեն այդ մթնոլորտին»

Այսօր՝ սեպտեմբերի 22–ին հրավիրված ասուլիսում քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանն անդրադարձել է Գյումրիում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքին և դրա հնարավոր ազդեցությանը հոկտեմբերի 2–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վրա։

Ներկայումս ընտրությունների արդյուքներից ավելի կարևոր է այն մթնոլորտը, որը ստեղծվել է երկրում, և որը հանգեցրեց տեղի ունեցած ողբերգությանը։ 26–ամյա երիտասարդ զոհվեց, և ցավն այն է, որ այս ամենն արդեն սովորական երևույթ է ընկալվում,–ասել է Նազարյանը՝ հավելելով, որ այն ուժը, որը պատասխանատու է երկրում ազատ և անկախ ընտրությունների համար, հենց ինքն է այնպիսի գործողություններ իրականացնում, որոնք հանգեցնում են այսպիսի տհաճ մթնոլորտի ստեղծմանը։

Նաև նշել է՝ այսօր իշխում է այն կարծիքը, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ՏԻՄ ընտրություններին. իրականում, սակայն, ժողովուրդը պատրաստ է, պատրաստ չեն իշխանություննե՛րը, որոնք այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ ընտանիքները, թաղերը, տարբեր գերդաստաններ դուրս են գալիս միմյանց դեմ։

–Եթե իրավապահ մարմիններն իրենց տեղում լինեն և ծառայեն ոչ թե վարչախմբին, այլ ժողովրդին, ապա որևէ ՏԻՄ ընտրություն չի կարող վերածվել բախումների, տհաճ միջադեպերի և ողբերգության,–վստահեցրել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամը՝ ավելացնելով,–Ես կարծում եմ, որ հիմա գյումրեցիները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, պետք է դուրս գան փողոց և իրենց վճռական «ոչ»–ն ասեն այն մթնոլորտին, որն իշխում է այդ քաղաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը