Կարծիք

22.09.2016 14:08


Կարեն Կարապետյանին դեռ պետք է բացատրեն, որ կոռուպցիայի դեմ պայքարից Սերժ Սարգսյանի փայը չպետք է պակասի

Կարեն Կարապետյանին դեռ պետք է բացատրեն, որ կոռուպցիայի դեմ պայքարից Սերժ Սարգսյանի փայը չպետք է պակասի

Էս ինչի՞ եք հասել, հայե՛ր: Ֆեյսբուքյան գրառումներն եմ նայում ու զարմանում: Բոլորը հիանում են նորանշանակ վարչապետի կիրթ ու գրագետ վարքով: Իհարկե, փառք ու պատիվ Կարեն Կարապետյանին, բայց ի՞նչ կա զարմանալու: Էնքան ենք սովորել լիսկաներին ու շմայսներին, որ կիրթ պետական պաշտոնյան զարմանք ու հիացմունք է առաջացնում: Սա ուղղակի ամոթ է:

Մյուս կողմից էլ, Կարեն Կարապետյանի նշանակումը ցույց տվեց, թե ինչպիսի խղճուկ ու նողկալի վիճակում է գտնվում պետական կառավարման համակարգը: Սերժ Սարգսյանից սկսած՝ կառավարոթյան «Ճ» կլասի աշխատակիցներով վերջացրած: Զավեշտալի էր, որ նորանշանակ վարչապետի համար անհասկանալի է նաև պետության ղեկավարի բառապաշարը: Նրան դեռ պետք է բացատրել՝ «գլխից բռնելը» որն է, դրա մասին խոսելը որն է, և որ դրանք տարբեր բաներ են:

Նրան դեռ նոր պետք է բացատրեն, որ կոռուպցիայի դեմ պայքարն, իհարկե, լավ բան է, բայց այդ պայքարից Սերժ Սարգսյանի փայը չպետք է պակասի: Նա պետք է իմանա, որ կիրթ ու գրագետ կադրեր անհրաժեշտ են, բայց Լիսկան, գեներալ Մանվելն ու Շմայսը Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի են: Նոր վարչապետը նաև պետք է իմանա, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն վարչապետ է նշանակել, դա դեռ չի նշանակում, որ նա վայելելու է երկրի ղեկավարի աջակցությունը: Սերժ Սարգսյանը նրա ձեռքով ազատվում է յուրայիններից, մյուս կողմից էլ, իրեն ենթակա լրատվամիջոցներով արդեն իսկ սկսել է «փչացնել» Կարեն Կարապետյանին: Նա դեռ շատ բան պետք է իմանա:

Վերադառնալով նրան, ինչից սկսեցի՝ ուշքի՛ եկեք, Կարեն Կարապետյանի պես պաշտոնյան քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն ընդունված նորմա է, ու պետական կառավարման համակարգում մեզ պետք է զարմացնի Սերժ Սարգսյանի ու Սուրիկ Խաչատրյանի պես մարդկանց առկայությունը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանի:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը