Աշխարհ

22.09.2016 13:48


ԶԼՄ. Բրեդ Փիթը ծեծել է երեխաներին Ջոլիի աչքի առաջ

ԶԼՄ. Բրեդ Փիթը ծեծել է երեխաներին Ջոլիի աչքի առաջ

Լրատվամիջոցները նշել են հոլիվուդյան հայտնի զույգի՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության հնարավոր պատճառը։ Լրագրողների տվյալներով՝ դերասանը սկանդալ է սարքել ինքնաթիռում և ծեծել սեփական երեխաներին։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 14–ին։

TMZ–ն հայտնում է, որ հենց այդ դեպքն է հանգեցրել Հոլիվուդի ամենահայտնի զույգի բաժանմանը։ Դրանից մի քանի օր անց Ջոլին ամուսնալուծության հայտ է ներկայացրել։

Ներկայումս կատարվածը հետաքննում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Չի բացառվում, որ դերասանին մեղադրանք առաջադրվի երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Ավելի վաղ Ջոլին ամուսնուն անվանել էր թմրամոլ, հարբեցող, նշել, որ նա չի կառավարում իր ցասումն ու վտանգավոր է երեխաների համար։ Այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ Ջոլին Փիթին կասկածել է դերասանուհի Մարիոն Քոթիյարի հետ իրեն դավաճանելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը