Սերժ Սարգսյանի հետ համագործակցողները կհայտնվեն Հայաստանի քաղաքական դաշտի «չուլանում»
Որոշ տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն «ընդդիմադիր» դաշտի մեծ մասին՝ իր մշտական «հաճախորդներին», խոսք է տվել «տեղեր» 2017թ-ի խորհրդարանում: Բայց հեծանիվ չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ Սերժ Ազատիչը, լինելով բնույթով «քցող» մարդ, իր ասած ոչ մի խոստում չի կատարել: Ու եթե «ընդդիմադիր» այդ կալիբրի գործիչները նրա խաբսն «ուտեն» կամ նրա խոստումների թակարդն ընկնեն, ապա վերջում ոչ թե խորհրդարանում են հայտնվելու, այլ Հայաստանի քաղաքական դաշտի «չուլանում»: Եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի հաջողությունը բոլորի դժբախտությունն է, և եթե ինքն այս անգամ հասնի իր «բարեփոխված» աթոռին, այն է՝ դառնա վարչապետ, ապա մենք ունենալու ենք մեր կյանքի երբևէ եղած ամենամեծ դժբախտությունն ու կորուստը: Այո՛, կորուստը, քանի որ Սերժ Սարգսյանն ամեն ինչն է վտանգի տակ դրել՝ երկրի ավտանգությունից սկած:
Արդյունքում, եթե Սերժի հետ երկխոսության գնան ընդդիմադիր որոշ ուժեր, ապա հարցականի տակ կդնեն մի ողջ ժողովրդի լինել-չլինելու, երկրում մնալ-փախչելու հարցը: Եվ համագործակցության այդ բարդ ճանապարհից հետո «ընդդիմադիրներն» էլ ոչինչ չեն ունենալու, քանի որ Սերժի խոստումը միայն իր հարազատների և մի քանի մերձավորների համար է «պահված»:
Եվ մենք պետք է մի բան լավ հասկանանք, որ բոլորի համար կանաչ ճանապարհ կբացվի, եթե Սերժի դեմ դուրս գան ընդդիմադիր բոլոր ուժերը՝ համագործակցելով Սերժին «աթոռից» զրկել ցանկացող և դրան ամեն գնով հասնել ցանկացող ուժերի հետ: Միայն դա կփրկի մեր երկիրը՝ Սերժ Սարգսյանից ազատվելու համար դուրս գան նրա դեմ:
Սերժ Սարգսյանի հետ համագործակցողները կհայտնվեն Հայաստանի քաղաքական դաշտի «չուլանում»
Որոշ տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն «ընդդիմադիր» դաշտի մեծ մասին՝ իր մշտական «հաճախորդներին», խոսք է տվել «տեղեր» 2017թ-ի խորհրդարանում: Բայց հեծանիվ չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ Սերժ Ազատիչը, լինելով բնույթով «քցող» մարդ, իր ասած ոչ մի խոստում չի կատարել:
Ու եթե «ընդդիմադիր» այդ կալիբրի գործիչները նրա խաբսն «ուտեն» կամ նրա խոստումների թակարդն ընկնեն, ապա վերջում ոչ թե խորհրդարանում են հայտնվելու, այլ Հայաստանի քաղաքական դաշտի «չուլանում»:
Եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի հաջողությունը բոլորի դժբախտությունն է, և եթե ինքն այս անգամ հասնի իր «բարեփոխված» աթոռին, այն է՝ դառնա վարչապետ, ապա մենք ունենալու ենք մեր կյանքի երբևէ եղած ամենամեծ դժբախտությունն ու կորուստը: Այո՛, կորուստը, քանի որ Սերժ Սարգսյանն ամեն ինչն է վտանգի տակ դրել՝ երկրի ավտանգությունից սկած:
Արդյունքում, եթե Սերժի հետ երկխոսության գնան ընդդիմադիր որոշ ուժեր, ապա հարցականի տակ կդնեն մի ողջ ժողովրդի լինել-չլինելու, երկրում մնալ-փախչելու հարցը: Եվ համագործակցության այդ բարդ ճանապարհից հետո «ընդդիմադիրներն» էլ ոչինչ չեն ունենալու, քանի որ Սերժի խոստումը միայն իր հարազատների և մի քանի մերձավորների համար է «պահված»:
Եվ մենք պետք է մի բան լավ հասկանանք, որ բոլորի համար կանաչ ճանապարհ կբացվի, եթե Սերժի դեմ դուրս գան ընդդիմադիր բոլոր ուժերը՝ համագործակցելով Սերժին «աթոռից» զրկել ցանկացող և դրան ամեն գնով հասնել ցանկացող ուժերի հետ: Միայն դա կփրկի մեր երկիրը՝ Սերժ Սարգսյանից ազատվելու համար դուրս գան նրա դեմ:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից