Քաղաքաշինության նախարարությունը փակվեց, մի քանի նախարարություն էլ անվանափոխվեց
ՀՀ կառավարության կազմում այլևս չի լինի Քաղաքաշինության նախարարություն: Ինչպես նշվեց Կառավարության այսօրվա նիստում, այդ փոփոխությունը Կառավարության օպտիմալացումների շրջանակներում է:
Քաղաքաշինության նախարարությանը կփոխարինի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտեն:
Բացի այդ, ««ՀՀ կառավարության կառուցվածքի մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ մի շարք նախարարություններ անվանափոխվեցին։ Նախարարությունները ներկայացնում ենք ստորև՝
1) Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
2) Առողջապահության նախարարություն,
3) Արդարադատության նախարարություն,
4) Արտաքին գործերի նախարարություն,
5) Արտակարգ իրավիճակների նախարարություն,
6) Բնապահպանության նախարարություն,
7) Գյուղատնտեսության նախարարություն,
8) Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար (էկոնոմիկայի նախարարության փոխարեն),
9) Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն (Էներգետիայի և բնական պաշարների նախարարության փոխարեն),
10) Կրթության եւ գիտության նախարարություն,
11) Մշակույթի նախարարություն,
12) Պաշտպանության նախարարություն,
13) Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն,
14) Սփյուռքի նախարարություն,
15) Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն,
16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (Կապի և տրանսպորտի նախարարության փոխարեն),
17) Ֆինանսների նախարարություն,
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն,
19) Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Տուրիզմի վարչությունը դուրս կգա Էկոնոմիկայի նախարարության կազմից, և կստեղծվի համապատասխան կոմիտե, Ջրային տնտեսության պետական կոմիտեն Գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից կանցնի Էներգետիկայի նախարարությանը,Կապի և տրանսպորտի նախարարությանն էլ կմիանա Քաղավիացիայի վարչությունը:
Քաղաքաշինության նախարարությունը փակվեց, մի քանի նախարարություն էլ անվանափոխվեց
ՀՀ կառավարության կազմում այլևս չի լինի Քաղաքաշինության նախարարություն: Ինչպես նշվեց Կառավարության այսօրվա նիստում, այդ փոփոխությունը Կառավարության օպտիմալացումների շրջանակներում է:
Քաղաքաշինության նախարարությանը կփոխարինի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտեն:
Բացի այդ, ««ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ մի շարք նախարարություններ անվանափոխվեցին։ Նախարարությունները ներկայացնում ենք ստորև՝
1) Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
2) Առողջապահության նախարարություն,
3) Արդարադատության նախարարություն,
4) Արտաքին գործերի նախարարություն,
5) Արտակարգ իրավիճակների նախարարություն,
6) Բնապահպանության նախարարություն,
7) Գյուղատնտեսության նախարարություն,
8) Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար (էկոնոմիկայի նախարարության փոխարեն),
9) Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն (Էներգետիայի և բնական պաշարների նախարարության փոխարեն),
10) Կրթության եւ գիտության նախարարություն,
11) Մշակույթի նախարարություն,
12) Պաշտպանության նախարարություն,
13) Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն,
14) Սփյուռքի նախարարություն,
15) Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն,
16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (Կապի և տրանսպորտի նախարարության փոխարեն),
17) Ֆինանսների նախարարություն,
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն,
19) Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Տուրիզմի վարչությունը դուրս կգա Էկոնոմիկայի նախարարության կազմից, և կստեղծվի համապատասխան կոմիտե, Ջրային տնտեսության պետական կոմիտեն Գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից կանցնի Էներգետիկայի նախարարությանը, Կապի և տրանսպորտի նախարարությանն էլ կմիանա Քաղավիացիայի վարչությունը:
7or.am