Կարծիք

22.09.2016 12:25


Այս մարդը կտրված է իրականությունից (տեսանյութ)

Այս մարդը կտրված է իրականությունից (տեսանյութ)

Սերժ Սարգսյանին հարցեր եք տալիս, բոլորիս տոնական տրամադրությունը փչացնում, որ ի՞նչ անեք: Նրա պատահական ու անպատեհ արտահայտած հրապարակային մտքերից ավելի եմ համոզվում, որ այս մարդը կտրված է իրականությունից: Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առանց նախապես պատրաստած տեքստի՝ նա ինքնուրույն միտք արտահայտելու ունակ չէ, բայց դա այդքան էլ դժվար չէ սովորել: Գիտեն, չէ՞, որ նա այդպիսի խնդիր ունի. չգիտեմ, գուցե դա հոգեբանական է, դե հիմա, մարդ է, շատերն այդպիսի խնդիր ունեն:

«Թագավորը խոսում է» ֆիլմը հիշեցի: Գեորգ VI–ն էլ խնդիր ուներ, բայց 100 տարի առաջ մարդը գիտակցում էր ժողովրդի հետ շփվելու կարևորությունը ու գիտակցելով՝ կարողացավ իր խնդիրը հաղթահարել:

Մեկնաբանություն չտալուն էլ ձև կա, դրա համար էլ է որոշակի շնորհք պետք: Նա ինչ-ինչ հանգամանքների բերումով երկրի ղեկավար է և պարտավոր է հասարակության հետ շփվել: Լրագրողներն էլ այն «կանալն» են, որոնց միջոցով այդ շփումը տեղի է ունենում: Հասարակությանը մեջքով պտտվելո՞վ է նա որոշել վստահությունը վերականգնել: Ասեմ, որ դա լավագույն միջոցը չէ: Օրինակ՝ իմ վստահությունը Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմին ընդհանրապես չի ավելացել: Ասեմ ավելին՝ պակասել է:

Հուլիսին տեղի ունեցած դեպքերից հետո Սերժ Սարգսյանը հեռուստաաստղ պետք է դառնար, այլ ոչ թե թաքնվեր թիկնազորի հետևում: Նա պետք է ցանկացած առիթ օգտագործեր՝ հասարակությանն ավելի մոտ երևալու համար: Բա հիմա ի՞նչ անենք, սա՞ էլ մոռանանք:

Կամ ումի՞ց է նեղացել: Էլ ո՛նց կլիներ՝ լրագրողները չշնորհավորեցին: Բայց ի՞նչը շնորհավորեին կամ ո՞ւմ: Այն, որ երկրի անկախությունն այսօր վտանգված է, մեղքի առյուծի բաժինը հենց Սերժ Սարգսյանինն է ու նրա խամաճիկներինը:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը