Քաղաքական

22.09.2016 12:12


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներին։ Կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը։

Այս խորագրի վերջին նյութերը