Ռայմոնդս Վեյոնիս. «ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կարևոր դեր զբաղեցնի միջազգային օրակարգում»
Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորումը պետք է կարևոր դեր զբաղեցնի միջազգային օրակարգում: Այս մասին, ինչպես հաղորդվում է ՄԱԿ-ի կայքում, գերատեսչության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը։
Նրա խոսքով՝ Լատվիայի համար ռազմավարական առաջնահերթություններից են մնում Եվրոպայի արևելյան հարևանների կայունությունն ու անվտանգությունը, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է կատարեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում և հարգեն ինքնիշխան պետությունների սահմանները:
Վեյոնիսը շեշտել է՝ Լատվիան նախկինի պես կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով.
«Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան: Այն պետք է դադարեցվի»։

7or.am