Երկրի անկախանալուց 25 տարի անց ստիպված են կռվել այնպիսի զենքով, որը նույնիսկ մեր անկախությունից էլ հին է
Այսօրվա զորահանդեսը դիտելիս հոգումս իրարամերժ զգացումների փունջ ծնվեց: Մի կողմից ուրախություն և հիացմունք ապրեցի մեր զինվորների հմտությանը, ճկունությանը, արիությանը և անվահավանական գեղեցկությանը հետևելիս, իսկ մյուս կողմից էլ անտանելի խոր ցավով և վշտով լցվեցի. չէ՞ որ երկրի անկախանալուց 25 տարի անց այս անհավանական տղաները, մեր բոլորի եղբայրներն ու որդիները թշնամու գերժամանակակից զենքի դեմ ստիպված են կռվել նախորդ դարի զենքով: Այնպիսի զենքով, որը նույնիսկ մեր անկախությունից էլ հին է: Եվ սա, առանց ամաչելու, խոստովանում է նաև երկրի նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանը, ով փոխանակ այս տարիների ընթացքում նոր զենքով ապահովեր իր երկրի զինվորներին, որպեսզի նրանք ստիպված չլինեին թշնամու անօդաչու սարքի դեմ հրացանով դուրս գալ, ուս ուսի է կանգնել իր եղբոր հետ ու «կարմիր գծերով» է պատում երկիրն ու ժողովրդին:
Եվ, դատելով օր օրի խորացող սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամից, եթե այդպես շարունակվի, անկախության 30-ամյակը մեր երկիրը կարող է նույնիսկ չտեսնել:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և միայն մեզանից է կախված` տոնելո՞ւ ենք մենք անկախության հաջորդ տարեդարձը, թե ոչ:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից