Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է աջակցել ԼՂ հարցի խաղաղ և շուտափույթ կարգավորմանը»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ Գերմանիան աջակցելու է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման հարցում:
«Գերմանիան ողջունում է այն փաստը, որ Ձեր երկիրը պատրաստ է Եվրամիության հետ մերձենալուն: Գերմանիան գործընկերային աջակցություն է ցուցաբերելու Ձեր երկրին»,- ասել է Գերմանիայի նախագահը:

7or.am