Քաղաքական

21.09.2016 13:30


Օլանդը պատարաստակամություն է հայտնել ընդունել Սարգսյանին ու Ալիևին

Օլանդը պատարաստակամություն է հայտնել ընդունել Սարգսյանին ու Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել ընդունել Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ԼՂ հարցով բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ Սարգսյանին ուղղված Օլանդի նամակում, մասնավորապես ասվում է.

«Թույլ տվեք հաստատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իմ միտվածությունը՝ բանակցությունների ճանապարհով: Պատրաստ եմ Փարիզում ընդունել հակամարտության կողմերին՝ քննարկելու համար հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը