Քաղաքական

21.09.2016 12:26


«Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է»

«Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է»

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել Հայաստանի Անկախության 25–ամյակի կապակցությամբ։

Երաժիշտը, մասնավորապես գրել է.

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։

Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է։ Այս է պատճառը, որ ես և ընկերներիս մի խումբ հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և դրական փոփոխություններ ու բերափոխումներ անելու կոչի մասին։ Խնդրում եմ՝ այն դիտեք «change.org»-ի հետևյալ հղմամբ և ստորագրեք, եթե համաձայն եք»։

Հայտարարության մեջ ասված է.

«Արդարադատություն Հայաստանում

Մենք՝ որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության եւ արդարության գործին:

Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տէղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների՝ մենք ասում ենք ո՛չ համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք այո՛ բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը եւ պաշտպանությանը, արդար եւ թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին եւ թշվառների պաշտպանությանը։
...

Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն եւ տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ եւ ակնկալվող կարիքները հոգալու համար եւ այդպիսով ապահովել հավասար, արդար եւ կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարեւոր է:
...

Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանն, ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը՝ Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքն անհավատալի է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը