Քաղաքական

21.09.2016 11:20


Վ. Արծրունի. «Անկախության 25 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը հենց ինքը անկախությունն է»

Վ. Արծրունի. «Անկախության 25 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը հենց ինքը անկախությունն է»

Երաժիշտ Վահան Արծրունու համար Անկախության 25 տարիների միակ դրականն կողմը հենց անկախության հասնելն էր:

«Ամենամեծ ձեռքբերումը հենց ինքը անկախությունն է և պետականության իրողությունը: Սա այն ճշմարտությունն է, որին կարելի է միայն միանշանակ վերաբերվել»,- «Zham.am» հետ զրույցում ասաց երաժիշտը:

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա, ըստ նրա, դրանք ընդհանրապես անկախության բարոյական մտքի հետ որևէ կապ չունեն:

«Ես կասեի ավելին՝ հանդիսանում են որպես հակաթև դրան: Դա այն իրողությունն է, որի մեջ մենք բոլորս տապակվում ենք, այսինքն՝ հսկայական սոցիալական անարդարությունը, հսկայական բևեռացումը՝ և՛ բարոյական առումով և՛ տնտեսական առումով: Ամենաթողություն և իշխանության բոլոր ձևերը օգտագործելու անսահման հնարավորություն հարստանալու համար, խայտառակ իրավիճակ, որի մեջ գտնվում է ամբողջ ազգը՝ անգործություն, կորսված հայրենիքի զգացողություն և ընդհանրապես ցանկացած արժեհամակարգի խեղաթյուրում»,-ասաց նա:

Մանրամասն՝ «Zham.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը