Կարևորն այն է, թե այդ Կառավարությունն ում առաջ է պատասխանատու
Ասում են՝ այս Կառավարության կազմը լավատեսություն է ներշնչում, քանի որ խելացի նախարարներ են նշանակվել: Հարգելինե՛րս, արդյոք խելացին ավտոմատ ենթադրո՞ւմ է, որ թալանով ու կոռուպցիայով չեն զբաղվելու: Հետո, կարևորն այն է, թե այդ Կառավարությունն ում առաջ է պատասխանատու: Նրանք՝ վարչապետով հանդերձ, պատասխանատու են ոչ թե ժողովրդի առաջ, այլ Սերժ Սարգսյանի: Վերջինս էլ իր հերթին պատասխանատու է ընտրությունից ընտրություն և ամեն օր կեղծիքների ու ապօրինությունների միջոցով իրեն իշխանության ղեկին պահողների առաջ: Առանձնապես ոգևորվել պետք չէ. ինչ անում են՝ կլանի համար են անում... Հ.Գ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում էլ խելացիներ կային, հետո ի՞նչ... Տիգրան Սարգսյանն էլ էր կրթված, հետո ի՞նչ...
Այդ կրթված-խելացիի օրոք ունեցանք, չէ՞, աշխարհում երկրորդ տնտեսական անկումը:
Կարևորն այն է, թե այդ Կառավարությունն ում առաջ է պատասխանատու
Ասում են՝ այս Կառավարության կազմը լավատեսություն է ներշնչում, քանի որ խելացի նախարարներ են նշանակվել:
Հարգելինե՛րս, արդյոք խելացին ավտոմատ ենթադրո՞ւմ է, որ թալանով ու կոռուպցիայով չեն զբաղվելու:
Հետո, կարևորն այն է, թե այդ Կառավարությունն ում առաջ է պատասխանատու: Նրանք՝ վարչապետով հանդերձ, պատասխանատու են ոչ թե ժողովրդի առաջ, այլ Սերժ Սարգսյանի: Վերջինս էլ իր հերթին պատասխանատու է ընտրությունից ընտրություն և ամեն օր կեղծիքների ու ապօրինությունների միջոցով իրեն իշխանության ղեկին պահողների առաջ:
Առանձնապես ոգևորվել պետք չէ. ինչ անում են՝ կլանի համար են անում...
Հ.Գ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում էլ խելացիներ կային, հետո ի՞նչ...
Տիգրան Սարգսյանն էլ էր կրթված, հետո ի՞նչ...
Այդ կրթված-խելացիի օրոք ունեցանք, չէ՞, աշխարհում երկրորդ տնտեսական անկումը:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից