Լրահոս

20.09.2016 15:05


Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. նոր մանրամասներ (տեսանյութ)

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. նոր մանրամասներ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով այսօր հիվանդանոց էր տեղափոխվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին՝ 26–ամյա Արշակը, ով մահացել է։

Անմիջապես տեղեկություններ տարածվեցին, որ նա սպանվել է, սակայն ոստիկանությունից հայտնում են, որ գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք ստացած Արշակ Գրիգորյանին գտել են իրենց տան նկուղում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը