Աշխարհ

20.09.2016 14:10


Ավստրիան սկսում է ցանկապատել Հունգարիայի հետ սահմանը

Ավստրիան սկսում է ցանկապատել Հունգարիայի հետ սահմանը

Ավստրիան սկսում է ցանկապատել Հունգարիայի հետ սահմանը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ Ավստրիայի ոստիկանությանը հղումով։

Նշվում է, որ արդեն սկսվել է հիմքերի մոնտաժը, որոնց վրա բարձրանալու է ցանկապատը։

Այդուհանդերձ, նշվում է, որ ցանկապատման հարցը դեռ վերջնական որոշված չէ։

Ավստրիայի իշխանությունները հայտարարել են Հունգարիայի հետ սահմանը ցանկապատելու իրենց մտադրության մասին ապօրինի ներգաղթյալների դեմ կիրառվող մեթոդները խստացնելու դեպքում։

«gazeta»–ի փոխանցմամբ՝ 2015–ին Ավստրիա մոտ 90 հազ ապօրինի ներգաղթյալ է ժամանել։ Ապրիլին էլ հայտնի դարձավ, որ երկրի իշխանությունները ծրագրում են 400-մետրանոց ցանկապատ կառուցել Իտալիայի հետ սահմանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը