Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք նրա աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Մեկ այլ հրամանագրով՝ Իգնատի Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել