Աշխարհ

20.09.2016 12:12


Չինաստանի ամենահարուստ մարդու որդին իր շան համար 8 հատ «iPhone 7» է գնել (լուսանկար)

Չինաստանի ամենահարուստ մարդու որդին իր շան համար 8 հատ «iPhone 7» է գնել (լուսանկար)

Չինաստանի «անշարժ գույքի թագավոր» Վան Ցզյանլինյայի 28–ամյա որդի Վան Սիցունն իր շան՝ Կոկոյի համար 8 հատ «iPhone 7» է գնել։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը՝ հղում անելով չինական ԶԼՄ–ին։

«Weibo» սոցիալական ցանցում, որտեղ շունն ունի իր սեփական օգտահաշիվը՝ 1,9 հետևորդներով, «iPhone 7»–ի վաճառքի առաջին օրը հրապարակվել էին կենդանու նկարները՝ նոր սմարթֆոնների տուփերով։

Անցյալ տարի էլ Վան Սիցուն իր շան համար գնել էր «Apple»–ի 2 ոսկյա ժամացույց, որոնցից յուրաքանչյուրը արժեր 12 հազար ԱՄՆ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը