Կարծիք

20.09.2016 11:20


ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը քաղաքականապես բավականին գրագետ ընտրարշավ է իրականացնում

ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը քաղաքականապես բավականին գրագետ ընտրարշավ է իրականացնում

Ինչն է ինձ դուր գալիս ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախընտրական քարոզարշավում Գյումրիում ու Վանաձորում։
Կուսակցության անդամները, սկսած նախագահից, հասանելի են հասարակությանը։ Նրանք անմիջական շփման մեջ են մտնում իրենց պոտենցիալ ընտրողների հետ։ Նրանք ներկայացնում են իրենց գաղափարները՝ միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով ընտրողներին հարցեր կամ առաջարկներ հղել կուսակցության վերնախավին։
Հոմոսովետիկուս մտածելակերպ ունեցողներին դա հետամնացություն կթվա, որովհետև նրանք ընտրողի հետ շփվելու հետ խնդիր չունեն, նրանք պարզապես ինչքան ուզում՝ այնքան են խփում, ու դրա համար էլ, օրինակ, նույն Գյումրիում հայտնի բանջարեղենը թարս է բուսնում։
ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը քաղաքականապես բավականին գրագետ ընտրարշավ է իրականացնում, ինչպես դա արվում է զարգացած ժողովրդավարական երկրներում։
ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ներկայացուցիչներն անմիջական շփման մեջ են մտնում քաղաքացիների հետ՝ այդպիսով ձեռք բերելով նրանց վստահությունը։ Քաղաք առ քաղաք, բակ առ բակ նրանք հասանելի են դարձնում քաղաքացիներին իրենց ծրագրերը և գաղափարները, ծանոթանում են քաղաքացիների խնդիրներին ըստ բնակավայրերի և այլն։
Հիշեցնեմ, որ ցանկացած իշխանություն, որը ցանկանում է բարեփոխումներ իրականացնել, այն էլ՝ ժողովրդավարացման ուղու վրա գտնվող պետության դեպքում, պետք է ունենա հասարակության լայն զանգվածների վստահությունը։ Դրա մասին խոսել են այնպիսի անվանի քաղաքագետներ, ինչպիսին Ֆուկույաման է, Լինցը, Դայմոնդը և ժողովրդավարական անցման այլ անվանի տեսաբաններ։
Ոսրպես կուսակցություն՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը ձգտում է ոչ միայն իշխանության, այլև այնպիսի քաղաքական կապի ստեղծման հասարակության հետ, որի պարագայում չի լինի բևեռվածություն, որի պարագայում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավված կլինի երկրում կայանալիք ապագա բարեփոխումների գործընթացին։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը