Աշխարհ

20.09.2016 11:20


Ջոլին ու Փիթն ամուսնալուծության հայտ են ներկայացրել

Ջոլին ու Փիթն ամուսնալուծության հայտ են ներկայացրել

Արևմտյան ԶԼՄ–ն հայտնում է հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի սկսած ամուսնալուծության գործընթացի մասին։

«Inquisitr»–ի փոխանցմամբ՝ դերասանական ամենագեղեցիկ զույգերից մեկը բաժանվում է Բրեդ Փիթի՝ ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիյարի հետ ունեցած սիրավեպի պատճառով։

Պարբերականի տվյալներով՝ այս տարի Փիթը կնոջ հետ չի նշել իրենց ամուսնության տարեդարձը. այդ օրը նա անցկացրել է Խորվաթիայում՝ ընկերների շրջապատում։ Դերասանը մտադիր է այնտեղ հաստատվել և անգամ Ադրիատիկ ծովի ափին ոչ մեծ տուն է փնտրում։

Լրագրողները նկատում են՝ դա հաստատում է կնոջից ամուսնալուծվելու Փիթի մտադրությունը։

Դերասանները սկսել են հանդիպել 2005–ից՝ «Միսթեր և միսիս Սմիթ» կինոժապավենի նկարահանումների ընթացքում, իսկ հարաբերություններն օրինականացրել են 2014–ին։ Զույգը 6 երեխա է մեծացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը