Կարծիք

20.09.2016 11:00


Ո՞վ կգնա ու Սերժի «մարդուն» կընտրի

Ո՞վ կգնա ու Սերժի «մարդուն» կընտրի

Գյուղացին ավելի լավ է «ճաշակում» Սերժ Սարգսյանի անգործության պտուղները... Ո՞վ կգնա ու Սերժի «մարդուն» կընտրի։
ՏԻՄ ընտրություններում 317 համայնքից 161-ում ՀՀԿ ներկայացուցիչներ են «ընտրվել»: Այսինքն, ՀՀԿ-ն այս անգամ համայնքների կեսն է կարողացել «իրենով անել»: Իհարկե, առաջընթաց է, որ ՀՀԿ-ն կեսն է կարողացել կեղծել. դա նշանակում է, որ մարդիկ հասկացել են՝ եթե ՀՀԿ-ական ներկայացուցչի չընտրեն, իրենց չեն գնդակահարի, ընտրախցիկներում կամերաներ էլ չկան:
Սա էլ է առաջընթաց, բայց ՀՀԿ-ականների աբսուրդի ժանրը դեռ այսքանով չի վերջանում: Ընտրություններ ացկացնել գյուղերում և ունենալ 161 հաղթանակ արդեն աբսուրդ է, քանի որ ՀՀԿ-ականների անգօրծության պատճառով և Սերժ Սարգսյանի միջնորդությամբ է, որ հենց այդ գյուղերում անասելի վատ է ժողովրդի վիճակը, արտագաղթն օր օրի է աճում, գյուղերում առաջին դասարանցիները դպրոց չեն գնում, գյուղում բոլորը վարկերի բեռից չեն կարողանում դուրս գալ, գյուղի բնակիչն ավելի լավ է զգում հանրապետականների՝ երկիրը ոչնչացման տանելու միտումը, գյուղացին ավելի լավ է «ճաշակում» Սերժ Սարգսյանի անգործության պտուղները... այդքանից հետո ո՞վ կգնա ու Սերժի դրածոյին կընտրի:
Հենց վատն այն է, որ ՀՀԿ-ին հաջողվել է կեսը կեղծել՝ կարողանալով միայն այդ համայնքներում կեղծարար մեքենան «խոդի գցել»:
Հուսով եմ՝ հետագա ընտրություններում ավելի կկրճատվի հանրապետականների ախորժակը, քանի որ ինչքան նրանք շատանան, խոպան մեկնողների թիվը և վերը նշված խնդիրներն ավելանալու են:
Գյումրու և Վանաձորի բնակիչնե՛ր, հերթը ձերն է՝ ՀՀԿ-ականներին ցույց տալու ձեր թասիբն ու արժանապատվությունը:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը