Աշխարհ

20.09.2016 10:30


Թուրքիայում 28 հազ ուսուցչի են հանել աշխատանքից՝ կասկածելով ահաբեկչության մեջ (տեսանյութ)

Թուրքիայում 28 հազ ուսուցչի են հանել աշխատանքից՝ կասկածելով ահաբեկչության մեջ (տեսանյութ)

Թուրքիայում 28 հազ ուսուցչի են հանել աշխատանքից, ևս մոտ 10 հազարը ժամանակավորապես է հեռացվել։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նրանց կասկածում են ահաբեկիչների հետ կապերի մեջ։

Ներկայումս դա հաստատելու համար հետաքննություն է ընթանում։ Թուրքիայի փոխվարչապետի տվյալներով՝ մոտ 500 ուսուցիչ, որոնց նկատմամբ կասկածները չեն հաստատվել, վերադարձել է դպրոցներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սկսված արշավը ընդդիմադիր տրամադրված պետծառայողների դեմ պայքարի հերթական օղակն է։

Նախորդ ամիս էլ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով 16 հազ մարդ էր ձերբակալվել։ «Vesti»–ի փոխանցմամբ՝ երկրում չի գործում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, փակվել է ավելի քան 100 ԶԼՄ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը