ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
«vesti»–ի փոխանցմամբ՝ ռուս դիվանագետը երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ կունանա։
Նախատեսվում է նիստին ակտիվորեն քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Մոսկվայի ու Վաշինգտոնի՝ սեպտեմբերի 9–ին ձեռք բերած պայմանավորվածությունը։
Լավրովը կհանդիպի նաև իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերրիի հետ։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամլո ծառայության փոխղեկավար Մարկ Թոները։
Վերջինը նշել է, որ հանդիպումը կկայանա այս շաբաթ, բայց կոնկրետ ամսաթիվ չի հայտնել։
Լավրովն ու Քերրին կհանդիպեն

7or.am