Կարծիք

20.09.2016 00:03


50 տոկոս փայ մտնելու «ավանդույթն» արդեն ներմուծվել է ընտրական գործընթացներում

50 տոկոս փայ մտնելու «ավանդույթն» արդեն ներմուծվել է ընտրական գործընթացներում

317 համայնքից 161-ում ՀՀԿ ներկայացուցիչներն են «ընտրվել»:
50 տոկոս փայ մտնելու «ավանդույթն» արդեն ներմուծվել է ընտրական գործընթացներում։
Չեմ հասկանում՝ գյուղերը դատարկվում են, դպրոցներ են փակվում, գյուղացիները վարկերի տակ ճռում են, տան տղամարդիկ տարվա մեծ մասը խոպաններում են, մարզերում իրավիճակը ահավոր ծանր է, ոռոգման, խմելու ջրի հարցը չի լուծվում, գյուղամիջյան ճանապարհները քանդուքարափ են, արտագաղթը չի դադարում, արդեն վերմակ-ներքնակներն են լցնում ավտոբուսներն ու փախչում...
Էս իրավիճակում 161 ՀՀԿ ներկայացուցչի «ընտրելը» պարզապես, աբսուրդ է..․
Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել...
Էս ժողովուրդը ձեր նման միկիտանսաքոների ձեռը հո կրակը չի՞ ընկել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը