Լրահոս

18.12.2009 12:54

Ադրբեջանում ՌԴ դեսպանը 2010թ.ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է ակնկալում

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ակնկալում է, որ գալիք տարի կպահպանվի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի դինամիկան։ Նրա կարծիքով, դա թույլ կտա հիմնախնդրի լուծման գործում հասնել որոշակի առաջընթացի։ «Եթե բանակցային գործընթացը շարունակվի նույնպիսի արագությամբ և հաջողությամբ, ինչպիսի որ այն 2009թ. էր, ապա կարելի է ակնկալել, որ 2010թ. մենք կհասնենք որոշակի համաձայնությունների»,-ասել է Դորոխինը։

Ըստ «Интерфакс-Азербайджан»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։