Կարծիք

19.09.2016 23:55


Թե չէ, ո՞վ է լսել՝ մարդ սպառնա փախչել սեփական տնից

Թե չէ, ո՞վ է լսել՝ մարդ սպառնա փախչել սեփական տնից

Այլեւս անտանելի է դառնում լսելը, որ սպառնում են արտագաղթել երկրից, եթե ինչ-որ բան իրենց սրտով չլինի:
Սեփական տնից հեռանալը սպառնալիք ներկայացնելն առնվազն անհասկանալի է:
Եթե սպառնում ես հեռանալ՝ նշանակում է այդ տունն ի սկզբանե քոնը չես համարել ու մտադրություն չես էլ ունեցել պայքարելու այն ավելի լավը դարձնելու համար:
Ասենք, եթե հարեւաներդ աղմկում են ու տանդ կտուրից կաթում է, հո՞ հարեւաններիդ չես սպառնում փախչել:
Լավ-վատ սա մեր սեփական պետությունն է ու պարտավոր ենք ամեն օր այն մեր ուժերի ներածին չափով լավը դարձնել: Կամ եթե չենք ուզում, ապա սուսուփուս հավաքվում գնում ենք, ոչ թե սպառնալով:
Թե չէ, ո՞վ է լսել՝ մարդ սպառնա փախչել սեփական տնից։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը