Աշխարհ

19.09.2016 15:36


Նոր «iPhone 7»–ից թշշոցներ են լսվել

Նոր «iPhone 7»–ից թշշոցներ են լսվել

«iPhone 7» և «iPhone 7 Plus» սմարթֆոնների օգտատերերը թշշոցներ են լսել, որոնք արձակվել են հեռախոսի կորպուսից։ Այս մասին հայտնում է «9to5mac» պարբերականը։

Առաջիններից մեկը, ով պատմել է խնդրի մասին, եղել է բլոգեր Սթիվեն Հեքեթը։ Տեսանյութի մեկնաբանություններում նա գրել է, որ «iCloud»–ից տեղեկատվությունը վերականգնելիս «iPhone 7 Plus»–ից տարօրինակ ձայներ են արձակվել։

Ձայնը, ենթադրաբար, գալիս է հեռախոսի պրոցեսորից։

Նման երևույթից բողոքել է նաև «TechCrunch» պարբերականի հեղինակ Դարրել Էթերինգթոնը։ Լրագրողի խոսքով՝ ձայնն առաջացել է գաջեթի պարամետրերը կարգավորելու ընթացքում։

Սակայն ընկերությունում նոր սմարթֆոններում թշշոցների առաջացման փաստը չեն մեկնաբանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը