Լրահոս

18.12.2009 12:24

Հայաստան –Թուրքիա ուղևորափոխադրումների կտրուկ աճ է նկատվել

«Դուպլեքս» ակումբում Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորաշրջանառության ծավալների մասին խոսելիս ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասել է, որ 2000թ. ի վեր' 9 տարվա ընթացքում, Հայաստանի քաղաքացիներից շուրջ 294 հազ. անձ մուտք է գործել Թուրքիա։ Թուրքիայից ելք է կատարել և Հայաստան վերադարձել 288 հազ. անձ։ Բացասական մնացորդը կազմել է 5238 անձ։ Նա նշել է, որ ութ տարվա դինամիկան ցույց է տալիս՝ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա ուղևորափոխադրումների կտրուկ աճ։ Կայուն աճը, նրա խոսքերով , 15-20%-ի սահմաններում է, և եթե 2008թ. ընդհանուր Հայաստանի համար բոլոր ուղղություններով ուղևորահոսքերի աճի թափը նվազել էր, ապա Թուրքիայի պարագայում այդ թափը շարունակել է մնալ նույնը։

Նա նաև նշել է, որ թուրքական քաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով խոսում է Հայաստանի 50-70 հազ քաղաքացիների մասին, ովքեր աշխատում են այնտեղ։ Սակայն վերոնշյալ թվերը չեն ասում, թե այդ ծավալի աշխատողներ կան, քանի որ այդ դեպքում բացասական մնացորդը ևս պետք է այդ կարգի լիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։