Դինաստիական ամուսնություններից հետո՝ «քաղաքական սերնդափոխություն»
«Քաղաքական սերնդափոխության» մեկնարկը տրված է: Սրա-նրա թիկնազորի պետի որդիներից մինչև հանրապետական բդեշխների որդիներ՝ թափով լցնում են կառավարման համակարգ և անունը դնում են՝ «նոր, լուսավոր» դեմքեր:
Նայում ես դրանց մռութներին, մտածում ես՝ ա՛յ, տղա ջան, դու շատ-շատ կարող ես պրոֆեսիոնալ խաշ ուտող լինել, գնա մի խաշանոց բացիր՝ աշխատացրու: Սրանց «ինտելեկտուալ» մակարդակն էլ ակնհայտ է՝ կոոպերատիվ բուհի դիպլոմ են գնել ու դարձել են «դեմք»: Խոսքն էլ լսում ես՝ լրիվ բանակի քեֆի թամադայի մակարդակ: Հավանաբար, «տեղական ինքնակառավարման մարմիններ» բառակապակցությունն էլ չեն կարող լիարժեքորեն արտաբերել, բայց ընտրողները սրանց քաղաքներ են «վստահում»՝ ծեծուջարդի, կարուսելների, կաշառքի, բազմատեսակ ընտրախախտումների իրականացման պայմաններում:
Դինաստիական ամուսնություններից հետո հիմա էլ որդոց-որդի՝ իշխանություն են փոխանցում։ Է՛հ, էլ ինչո՞ւ եք այդքան գումարներ վատնում և ՏԻՄ ընտրություններ անցկացնում: Բաղրամյան 26-ը թող միանգամից իր ուզած քաղաքապետերին նշանակի, պրծնի-գնա, էլի:
Էս ժողովուրդը պատանդ է դարձել ՀՀԿ-ի և նրա առաջնորդի ձեռքը: Մինչև քնից արթնանում ես՝ արդեն Հանրապետականը իր որդուն, թոռանը, փեսային, խնամուն, եղբորն ու քրոջը, աներձագին ու քենուն, թեկնազորի պետերին ու զավակներին, քավորներին ու սանիկներին յողուտ աթոռներին է նստեցնում: Հետո էլ ՀՀԿ ղեկավարը հայտարարում է, թե՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Սա արդեն կրկես էլ չի, ինկուբացիոն ֆերմա է. ՀՀԿ ազգուտակի մեջ ով ձվից դուրս է գալիս՝ միանգամից աթոռով է դուրս գալիս:

Կիմա Եղիազարյան