Աշխարհ

19.09.2016 14:30


Թուրք լրագրողը պահանջում է չեղարկել ՑԵղասպանությունը ճանաչած շվեյցարացի երաժշտի ստամբուլյան համերգը

Թուրք լրագրողը պահանջում է չեղարկել ՑԵղասպանությունը ճանաչած շվեյցարացի երաժշտի ստամբուլյան համերգը

2016թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված է շվեյցարացի անվանի երաժիշտ և երաժշտագետ Ջորդի Սավալի համերգը Ստամբուլի «Ջեմալ Ռեշիթ Ռեյ» համերգասրահում: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի հոդվածագիր Յալչըն Չեթինքայան անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցություն ցուցաբերած Սավալի՝ Թուրքիայում համերգով հանդես գալու նպատակահարմարությանը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

«Պետք էր սպասել, որ Ջորդի Սավալը՝ որպես Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող արվեստագետ, կմերժի Թուրքիայից ստացված համերգի հրավերը: Բայց եթե, այնուամենայնիվ, որոշել է գալ Թուրքիա, ապա անհրաժեշտ է համերգից առաջ մամուլի ասուլիս հրավիրել, թուրք ժողովրդին իրավիճակը մեկնաբանել և ներողություն խնդրել», - գրել է Չեթինքայան՝ հավելելով, որ հակառակ դեպքում համերգը պետք է չեղարկվի։

Չեթինքայան առաջարկում է այլ երկրներում Թուրքիայի բոլոր ներկայացուցչություններին պատվիրել նմանատիպ մոտեցում ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեություն ծավալող արվեստագետների նկատմամբ:

Պարբերականը հիշեցնում է՝ անցյալ շաբաթ Կատալոնիայի Պրադես գյուղի վանական համալիրում կազմակերպված համերգը Ջորդի Սավալը կրկին նվիրել էր թուրքերի կազմակերպած հայկական ջարդերի հիշատակին, իսկ հաջորդ օրը հեռուստատեսային մի ելույթի ժամանակ դարձյալ անդրադարձել Ցեղասպանության թեմային:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը