Իրավական համակարգ Հայաստանում գոյություն չունի, օրենքն էլ գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին
Ընկերներիցս մեկի հարազատին մեղադրում են 46 ոստիկանի ծեծի ենթարկելու և քաղաքին խոշոր նյութական վնաս հասցնելու մեջ: Երիտասարդը մասնակցել է հուլիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը տեղի ունեցած ցույցին, երբ ոստիկանությունը, նռնականետեր կիրառելով, հարձակվել էր ցուցարարների վրա: Նման մեղադրանքն ինքնին աբսուրդային է և անհիմն, բայց կա նաև խնդրի այլ կողմ: Այդ երիտասարդին կալանավորել են և պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ անմարդկային պայմաններում:
Գիտեք, խնդիրն այդ երիտասարդը չէ, այլ երևույթը՝ որպես այդպիսին: Քննության ընթացքի, թույլ տված ապօրինությունների մասին արդեն խոսվել է: Բայց մարդը պատմել է, թե ինչպիսի պայմաններ են այդ կալանավայրում. այսինքն՝ տարրական պայմաններ իսպառ բացակայության մասին: Պատկերացրեք, որ բանտախցերում պատուհաններին նույնիսկ ապակի չկա, էլ չեմ ասում անկողնային պարագաների բացակայության, սննդի որակի ու կալանավայրի գերծանրաբեռնվածության մասին: Սա ոչ միայն հակամարդկային վերաբերմունք է, այլ նաև անօրինական ու հակասահմանադրական:
Հիշեցնեմ մեր իշխանավորներին, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է: Իսկ դա նշանակում է, որ հասարակական փոխհարաբերությունները կարգավորվում են օրենքով: Դա նշանակում է նաև, որ մարդուն հանցագործության համար պետք է պատժել միայն օրենքի շրջանակներում: Այստեղ հարցն այն չէ՝ իրո՞ք այդ երիտասարդը 46 ոստիկանի է ծեծել, թե՞ ոչ: Հարցն այն է, որ պետական իշխանության գլխին հայտնված մարդիկ իրավունք չունեն կալանված անձանց ենթարկել կտտանքների, միտումնավոր կամ հանցավոր անտարբերության հետևանքով վնաս հասցնել նրանց առողջությանը և ստորացնել նրանց:
Եթե պետությունը ստանձնել է պատիժն իրականացնելու գործառույթը, ապա պետք է դա անի օրենքին համապատասխան: Իսկ հիմա ստացվում է, որ մարդուն մտացածին մեղադրանքով բռնել են, շինծու գործով կալանավորել ու չեն ապահովում ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ տարրական կենցաղային պայմանները: Այդ ամենը հոգում են կալանավորների հարազատները: Հետո էլ զարմանում են, թե ինչու է ՄԻԵԴ-ն այդքան որոշումներ կայացնում Հայաստանի դեմ: Իսկ ես զարմանում եմ՝ ինչու են այդ որոշումներն այդքան քիչ: Չնայած, պատասխանը պարզ է՝ ոչ բոլորն են պատրաստ իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարել ու հասնել Ստրասբուրգ: Սակայն սա այն քիչ լծակներից է, որ մնացել է ժողովրդի ձեռքին: Իրավական համակարգ Հայաստանում գոյություն չունի, օրենքն էլ գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին:
Իրավական համակարգ Հայաստանում գոյություն չունի, օրենքն էլ գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին
Ընկերներիցս մեկի հարազատին մեղադրում են 46 ոստիկանի ծեծի ենթարկելու և քաղաքին խոշոր նյութական վնաս հասցնելու մեջ: Երիտասարդը մասնակցել է հուլիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը տեղի ունեցած ցույցին, երբ ոստիկանությունը, նռնականետեր կիրառելով, հարձակվել էր ցուցարարների վրա:
Նման մեղադրանքն ինքնին աբսուրդային է և անհիմն, բայց կա նաև խնդրի այլ կողմ: Այդ երիտասարդին կալանավորել են և պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ անմարդկային պայմաններում:
Գիտեք, խնդիրն այդ երիտասարդը չէ, այլ երևույթը՝ որպես այդպիսին: Քննության ընթացքի, թույլ տված ապօրինությունների մասին արդեն խոսվել է: Բայց մարդը պատմել է, թե ինչպիսի պայմաններ են այդ կալանավայրում. այսինքն՝ տարրական պայմաններ իսպառ բացակայության մասին: Պատկերացրեք, որ բանտախցերում պատուհաններին նույնիսկ ապակի չկա, էլ չեմ ասում անկողնային պարագաների բացակայության, սննդի որակի ու կալանավայրի գերծանրաբեռնվածության մասին:
Սա ոչ միայն հակամարդկային վերաբերմունք է, այլ նաև անօրինական ու հակասահմանադրական:
Հիշեցնեմ մեր իշխանավորներին, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է: Իսկ դա նշանակում է, որ հասարակական փոխհարաբերությունները կարգավորվում են օրենքով: Դա նշանակում է նաև, որ մարդուն հանցագործության համար պետք է պատժել միայն օրենքի շրջանակներում: Այստեղ հարցն այն չէ՝ իրո՞ք այդ երիտասարդը 46 ոստիկանի է ծեծել, թե՞ ոչ: Հարցն այն է, որ պետական իշխանության գլխին հայտնված մարդիկ իրավունք չունեն կալանված անձանց ենթարկել կտտանքների, միտումնավոր կամ հանցավոր անտարբերության հետևանքով վնաս հասցնել նրանց առողջությանը և ստորացնել նրանց:
Եթե պետությունը ստանձնել է պատիժն իրականացնելու գործառույթը, ապա պետք է դա անի օրենքին համապատասխան: Իսկ հիմա ստացվում է, որ մարդուն մտացածին մեղադրանքով բռնել են, շինծու գործով կալանավորել ու չեն ապահովում ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ տարրական կենցաղային պայմանները: Այդ ամենը հոգում են կալանավորների հարազատները:
Հետո էլ զարմանում են, թե ինչու է ՄԻԵԴ-ն այդքան որոշումներ կայացնում Հայաստանի դեմ: Իսկ ես զարմանում եմ՝ ինչու են այդ որոշումներն այդքան քիչ: Չնայած, պատասխանը պարզ է՝ ոչ բոլորն են պատրաստ իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարել ու հասնել Ստրասբուրգ: Սակայն սա այն քիչ լծակներից է, որ մնացել է ժողովրդի ձեռքին: Իրավական համակարգ Հայաստանում գոյություն չունի, օրենքն էլ գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին:
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից