Աշխարհ

19.09.2016 13:50


Իրաքի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին

Իրաքի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարին հայտարարել է, որ իրենք դեմ են լինելու Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ռազմական գործողության, եթե այն համաձայնեցված և համակարգված չլինի իրաքյան ղեկավարության հետ:

Այս մասին հայտնում է «Hurriyet»–ը՝ իրանական «Fars»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջաֆարին այդ մասին հայտարարել է Վենեսուելայում ընթացող «Չմիացման երկրների շարժում» կազմակերպության գագաթաժողովին:

Իրաքի արտգործնախարարը նշել է՝ իրենք զարմանքով են ընդունել թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե թուրքական զորքերը «Իսլամական պետության» դեմ կարող են գործողություն սկսել Հյուսիսային Իրաքում, ինչպես դա արեցին Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը