Քաղաքական

19.09.2016 13:35


Փորձագետ. «Քաղաքացիները բացահայտում էին, որ իրենց փոխարեն արդեն կատարել են ընտրութուն»

Փորձագետ. «Քաղաքացիները  բացահայտում էին, որ  իրենց փոխարեն  արդեն կատարել են ընտրութուն»

Մոտավորապես 16 համայնքներում ընտրությունները դիտարկվել են, ներգրավված է եղել 110 դիտորդ,–այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Թեկնածուի 7 դիտորդների արձագանքը ՏԻՄ ընտրություններում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ընտրատեղամասերում ամենաշատ հանդիպող խախտումներից մեկն այն էր, որ քաղաքացիները բացահայտում էին, որ իրենց փոխարեն արդեն կատարել են ընտրութուն։

Այս խնդիրը առկա էր ինչպես ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ համապետական ընտրությունների ժամանակ։ Ամենահանգիստը եղել է Տավուշի մարզում, իսկ ամենաշատ բողոքենրը ստացել ենք Արտաշատից,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը