Աշխարհ

19.09.2016 10:14


«Էմմի». «Գահերի խաղը»՝ լավագույն դրամատիկական սերիալ

«Էմմի». «Գահերի խաղը»՝ լավագույն դրամատիկական սերիալ

«Գահերի խաղը» հեռուստասերիալը կրկին արժանացել է «Էմմի» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ հաղթել «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում։ Այս մասին փոխանցում է ABC–ին։

Գլխավոր մրցանակի համար պայքարում էին նաև «Ավելի լավ է՝ զանգեք Սոլին», «Դաունթաուն աբբայությունը», «Խազաքարտե տնակ», «Հայրենիք», «Պարոն Ռոբոտ» և «Ամերիկացիները» հեռուստասերիալները։

«Փոխնախագահ» սերիալը հաղթել է «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի» կինոնկարն արժանացել է «Էմմիի»՝ որպես լավագույն մինիսերիալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը