Կարծիք

19.09.2016 10:04


Ղարաբաղյան պատերազմի համար Բելառուսիայից իր ավտոմեքենայով զենք ներկրած պապիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ղարաբաղյան պատերազմի համար Բելառուսիայից իր ավտոմեքենայով զենք ներկրած պապիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երեկ հանդիպեցի մի պապիկի, ով 90-ական թվականներին հինգ անգամ Բելառուսիայից զենք է ներկրել իր ավտոմեքենայով (թաքցրած բանջարեղենի տակ) ղարաբաղյան պատերազմի համար: 1992 թվականին Բելառուսիայում այդ արարքների համար իր նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոշում է կայացվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին, և հետախուզում են հայտարարել: Նա չի ստացել անձնագիր երկար տարիներ և դուրս չի եկել իր բնակավայրից, սակայն վերջերս, երբ որոշել է ստանալ անձնագիր, իրեն մեր իրավապահները ձերբակալել են` Բելառուսիայի Հանրապետությանը հանձնելու համար: Նրան ազատ են արձակել միայն նրանից հետո, երբ Բելառուսիայի իրավապահ մարմինները որոշել են դադարեցնել մեր հայրենակցի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմիությունն անցնելու պատճառաբանությամբ: Սա որոշ պաշտոնատար անձանց անողնաշարության և մեր հասարակության անուշադրության արդյունք է:

Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը