Բայց ի՞նչ վատ բան է արել Կարեն Գրիգորյանը. ընդամենը մրցակցին է ծեծել
Բայց ի՞նչ վատ բան է արել Կարեն Գրիգորյանը Էջմիածնի ընտրությունների ժամանակ: Ընդամենը մրցակցին է ծեծել, մարդկանց է վախեցրել, ընտրակաշառք է բաժանել և այլն: Ամեն ինչ համակարգի տրամաբանության մեջ է, և ոչ ոք չի կարող իրեն մեղադրել դրա համար: Ի՞նչ պիտի ասի Սերժը ..., որ նախագահի ընտրությունների ժամանակ իր համար Կարենը պետք է նույն բաները աներ, իսկ երբ իր քաղաքապետ դառնալու հերթը գա, չանի: Բա որտե՞ղ է արդարությունը: Կամ որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ոստիկանների հետ միասին հարցեր էին լուծում, հիմա նույն ոստիկանը գա և հարցնի, թե էս ինչ ես անում ...: Բա դա ո՞նց կլինի ...: Ամեն ինչ իր տրամաբանության մեջ: Պատրաստվեք եկող տարվա խորհրդարանական ընտրություններին և փայփայեք հույսեր ...

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից