Քաղաքական

19.09.2016 09:50


Նախնական տվյալներով՝ Արայիկ Խանդոյանը պարտվել է Ծաղկահովիտում

Նախնական տվյալներով՝ Արայիկ Խանդոյանը պարտվել է Ծաղկահովիտում

Նախնական տվյալներով՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է նախկին համայնքապետը՝ Նորաին Հակոբյանը:

–Ես կհանեի իմ թեկնածությունը, եթե Արայիկ Խանդոյանը լիներ համայնքի միակ թեկնածուն, իսկ քանի որ գործող համայնքապետն առաջադրվեց, ես ինքնաբացարկի դիմում չներկայացրի: Ես կյանքս կտամ Արայիկի համար, ինքն իմ աչքի առաջ մեծացած հերոս տղա է, ոչինչ չեմ խնայի, բայց ես առաջադրվել եմ նրա համար,- լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ Ծաղկահովիտում ինչ արվել է՝ արվել է իր օրոք. գործող համայնքապետը միայն չորս սյուն է վերականգնել։

Հիշեցնենք՝ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ում օգտին, նախնական հաշվարկով, քվեարկել է 384 ընտրող, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը, որը, նախնական հաշվարկով, ստացել է 311 ձայն, և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), որի օգտին քվեարկել է 257 ընտրող:

Չորս քվեաթերթիկ համարվել է անվավեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը