Քաղաքական

19.09.2016 11:10


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ներկայացուցիչները հաղթել են ավագանու ընտրություններում

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ներկայացուցիչները հաղթել են ավագանու ընտրություններում

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանի տեղեկացմամբ՝ կուսակցությունը մի քանի համայնքներում մասնակցել է ավագանու ընտրություններին՝ ունենալով մարտավարական ու, այսպես ասած, հետախուզական նպատակներ:

-Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունները մեզ համար նախավարժանք էին հոկտեմբերի 2-ին Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններից առաջ: Այն համայնքներում, որտեղ առաջադրվել են մեր թեկնածուները, ունենք դրական արդյունքներ: Մասնավորապես, Ապարանի ավագանու ընտրություններին մասնակցել և բարձր միավորներով ավագանի է ընտրվել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ապարանի կառույցի ղեկավար Ռոման Հակոբյանը: Ավագանի է ընտրվել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Իջևանի կառույցը ներկայացնող Արարատ Մելիքբեկյանն Աչաջուր համայնքում: Եվս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական թեկնածուները, որոնց աջակցել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ,- նշեց Ա. Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը