Քաղաքական

18.09.2016 11:00


Էջմիածին քաղաքի բնակիչը ձերբակալվել է ընտրական իրավունքը խոչընդոտելու համար

Էջմիածին քաղաքի բնակիչը ձերբակալվել է ընտրական իրավունքը խոչընդոտելու համար

Ի լրումն մեր 2016 թվականի սեպտեմբերի 17֊ի հաղորդագրության, գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը