Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցակցվում հանրապետության 5 մարզում
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ են: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 132-ը: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում է համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու: Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու: Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) և տասը տեղական հասարակական կազմակերպություն:
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցակցվում հանրապետության 5 մարզում
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ են:
Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 132-ը: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում է համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու:
Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) և տասը տեղական հասարակական կազմակերպություն:
7or.am