Քաղաքական

17.09.2016 23:00


Քրեական Էջմիածին. «Մեկը հետևից բռնել է, մյուսն ուսը կծել է» (տեսանյութ)

Քրեական Էջմիածին. «Մեկը հետևից բռնել է, մյուսն ուսը կծել է» (տեսանյութ)

«Հենց հիմա Աբգարյան Հրաչը, որի եղբոր տղան երեկ կրակել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա, մտնում է ընտրական տեղամասեր (19/16 ՏԸՀ, 6-րդ մանկապարտեզ) եւ ասում, որ դադարեցրեք ընտրություններին պատրաստվելը, ոչ մի ընտրություն չի լինելու»,-«Ա1+»-ին ահազանգեց քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Վարդան Վարդանյանը:

Նա տեսել է նաեւ, թե ինչպես են Արթուր Թումանյանի կողմնակիցները շաբաթ օրով, երբ քարոզչությունն արգելված է, նախընտրական պաստառներ բաժանում Էջմիածին քաղաքի բնակելի թաղամասերում:

Ի դեպ, Վարդան Վարդանյանը փոք-ինչ մանրամասնեց, թե ինչպես են քաղաքացիները խլել քաղաքապետի մեքենայի վրա կրակած զենքը Արթուր Թովմասյանի կողմնակիցների ձեռքից. «Մեկը հետեւից բռնել է, մյուսն ուսը կծել է, երրորդն էլ խփել է ու վերցրել ատրճանակը»:

Այս խորագրի վերջին նյութերը