Լրահոս

17.09.2016 14:32


Ռուսական ռազմաբազայից հաստատել են ավտովթարի հետևանքով 2 զինծառայողի մահվան փաստը

Ռուսական ռազմաբազայից հաստատել են ավտովթարի հետևանքով 2 զինծառայողի մահվան փաստը

ՌԴ Հարավային ռազմական օկրուգից հաստատել են, որ ավտովթարի հետևանքով Հայաստանում մահացել է ռուսական ռազմաբազայի 2 պայմանագրային զինծառայող։

Ծառայությունից դուրս գտնվելու ընթացքում պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի մոտակայքում անձնական մեքենայով երթևեկելիս կորցրել է ղեկի կառավարումը, որի հետևանքով էլ մեքենան ընկել է խրամառուն: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Նրանից բացի մեքենայում եղել է ևս 3 պայմանագրային զինծառայող: Վթարի հետևանքով զինծառայողներից 2–ը մահացել են, իսկ մյուս 2-ին տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ։

Կատարվածի շուրջ ստուգումներ են ընթանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը