«Մի քանի տասնյակ մարդկանցով են հարձակվել, ծեծին մասնակցել են գեներալ Մանվելի որդիները». Արթուր Թումանյան
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, որը նախօրեին վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, պնդում է, որ իրեն եւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդի Ստեփան Աբգարյանին ծեծի ենթարկելուն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիները՝ Կարեն եւ Արման Գրիգորյանները:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Թումանյանը պատմեց, որ իրենց վրա մի քանի տասնյակ մարդ է հարձակվել, այդ ընթացքում նաեւ մեքենային են անընդհատ հարվածել եւ մոտ 1,5 մետր տեղաշարժել մեքենան:
«Տեղեկությունները, թե մենք կրակել ենք, իրականությանը չի համապատասխանում: Կարեն Գրիգորյանի մոտից զենքն ընկել է, որը ես վերցրել եմ եւ փորձել ենք փախչել: Ես ընկած էի, ինձ ծեծում էին, հարվածում էին, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը»,-ասաց Արթուր Թումանյանը:
Նա նշեց, որ այս պահին իրենց նախընտրական շտաբը քննարկում է վաղը՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին իրենց մասնակցության հարցը: Արթուր Թումանյանը չբացառեց, որ հնարավոր է հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց, թեեւ այս պահին փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով հետաձգել ընտրությունները:
Նշենք, որ ըստ Ա. Թումանյանի եւ նրա համակիրների՝ Կարեն Գրիգորյանն ու իր համախոհները առեւանգել էին իրենց աջակցող ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանին: Վերջինիս որոնելու ընթացքում էլ Թումանյանի եւ Աբգարյանի մեքենային հարվածել են Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին, որից հետո սկսել են դաժան ծեծել նրանց:
Աբգարյանն ու Թումանյանը տեղափոխվել են հիվանդանոց: Աբգարյանը դուրս է գրվել, իսկ Արթուր Թումանյանի մասով դեռ որոշում չի կայացվել:

Մանրամասները՝ NEWS.am–ում։